
Հարգելի’ բարեկամ,
Ողջունում եմ Ձեզ ՀՀ աշխատանքի պետական տեսչության պաշտոնական կայքում: Հուսով եմ` այստեղ կգտնեք օգտակար տեղեկատվություն աշխատանքային օրենսդրության վերաբերյալ: Ինչպես նաև կարող եք ծանոթանալ ՀՀ աշխատանքի պետական տեսչության գործունեությանը:
Վստահեցնում եմ Ձեզ` Տեսչությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում օժանդակել յուրաքանչյուրին:
ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ` Հակոբ Մանուկյան

ՀՀ աշխատանքի պետական տեսչության հիմնական գործառույթը գործատուների կողմից ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է:
Աշխատանքի պետական տեսչության նպատակներն ու խնդիրներն են.
• աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ-իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ապահովումը,
• արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը,
• աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային իրավունքների (այդ թվում՝ նաև աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքի) և ազատությունների պահպանման և պաշտպանության ապահովումը,
• գործատուներին, արհեստակցական միություններին և աշխատողներին աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ-իրավական ակտերի պահպանման առավել արդյունավետ միջոցների և մեթոդների, ինչպես նաև՝ առաջավոր փորձի կիրառման մասին տեղեկատվության տրամադրումը:
ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը գործատուների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպում և անց է կացնում սեմինար-խորհրդատվություններ.
• սեմինար-խորհրդատվություններին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձիք: Այն անց է կացվում յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը Աշխատանքի պետական տեսչության վարչական շենքում:
Սեմինարի ընթացքում արծարծվում են ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ օրենսդրական ակտերի կիրարկման և գործնականում առաջացած խնդիրների իրավական լուծումների ու գործառույթների իրականացման հետ կապված հարցեր:
Մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն չորեքշաբթի օրը` զանգահարելով (010) 51.88.94 հեռախոսահամարով: