ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշխատողների վերաբերյալ Գործատուների կողմից ՀՀ աշխատանքի պետական տեսչություն ներկայացվող տարեկան հաշվետվությունների վերջնաժամկետը մարտի 1-ն է

“Աշխատանքի պետական տեսչության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունն “իր գործունեության ապահովման համար տարին մեկ անգամ` ըստ ամիսների, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուներից ստանում է հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին”: ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը տեղեկացնում է, որ գործատուներն իրենց հաշվետվությունները կարող են ներկայացնել մինչև սույն թվականի մարտի 1-ը ներառյալ:

 
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
Հայաստանի Հանրապետություն, ք. ԵՐԵՎԱՆ, Արմենակ Արմենակյան 129
Հեռ. +37410 65-02-12, 65-32-88 Էլ. փոստ` info@apt.am

Կայքը մշակվել է ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից