ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հուլիսի 15-ին` ժամը 11-ին, ՀՀ աշխատանքի պետական տեսչության վարչական շենքում տեղի կունենա հերթական սեմինար-խորհրդատվությունը

        ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը գործատուների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպում և անց է կացնում սեմինար-խորհրդատվություններ, որին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձիք: Հերթական սեմինար-խորհրդատվությունը տեղի կունենա հուլիսի 15-ին` ժամը 11-ին, ՀՀ աշխատանքի պետական տեսչության վարչական շենքում:
      Սեմինարի ընթացքում արծարծվում են ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ օրենսդրական ակտերի կիրարկման և գործնականում առաջացած խնդիրների իրավական լուծումների ու գործառույթների իրականացման հետ կապված հարցեր:
      Մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն` զանգահարելով  (010) 51.88.94 հեռախոսահամարով:

 
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
Հայաստանի Հանրապետություն, ք. ԵՐԵՎԱՆ, Արմենակ Արմենակյան 129
Հեռ. +37410 65-02-12, 65-32-88 Էլ. փոստ` info@apt.am

Կայքը մշակվել է ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից