Տեսչության պետ

    Հակոբ Աբրահամի Մանուկյան

Ծնվել է 1980թ.-ին   Երևան քաղաքում` ծառայողի ընտանիքում:

1987-1997թթ.-ին  սովորել է Երևանի Սախարովի անվան թիվ 69 միջնակարգ դպրոցում:

1997-2003թթ.-ին  սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան` ստանալով տնտեսագետ-հաշվապահի որակավորում:

2004-2006թթ.-ին  սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և ստացել իրավագիտության մագիստրոսի որակավորում:

1997-2000թթ.-ին  աշխատել է «Հայկոոպի» Երևանի միջշրջանային ունիվերսալ մեծածախ բազայում` որպես հաշվապահ:

2000-2002թթ.-ին  ծառայել է Հայաստանի Հանրապետության բանակում:

2002-2004թթ.-ին  աշխատել է «Էրեբունի բազա» ՍՊԸ-ում, նախ` որպես հաշվապահ, ապա` բաժնի վարիչ, գլխավոր տնօրեն:

2004-2008թթ.-ին  աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչությունում` որպես օպեր լիազոր:

2008թ.-ին   աշխատանքի է անցել ՀՀ Վերահսկիչ պալատում` որպես գլխավոր մասնագետ:

2009թ.-ի հուլիսի 18-ին  Հ. Մանուկյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ, իսկ 2010թ.-ի փետրվարի 4-ից` ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

 


                                                                                                                                      apt.armenia@mail.ru 
                                                                                                                                     
                                                                                                                                      Հեռախոս` (010) 65 19 07

 

 
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
Հայաստանի Հանրապետություն, ք. ԵՐԵՎԱՆ, Արմենակ Արմենակյան 129
Հեռ. +37410 65-02-12, 65-32-88 Էլ. փոստ` info@apt.am

Կայքը մշակվել է ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից