Տեսչության պետի տեղակալ

Արմեն Վոլոդյայի Սմբատյան

 

 

 

Ծնվել է 1977թ.-ին  Եղեգնաձոր քաղաքում:

 

1994թ.-ին  գերազանցությամբ ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

 

1994-1999թթ.-ին սովորել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարման ֆակուլտետում: Ուսմուցման տարիներին զբաղեցրել է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնը:

 

1998թ.-ի հունիս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչությունում, նույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ Գերմանիայի Դույչե բանկի Ֆրայբուրգի մասնաճյուղում:

 

1999թ.-ի հունվար-մայիս   ամիսներին աշխատել է «Ագրոբանկ» ԲԲԸ-ում:

 

1999-2001թթ.-ին  ծառայել է Հայաստանի Հանրապետության Ազգային բանակում:

 

2002թ.-ից   զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Եղել է շինարարական ընկերության փոխտնօրեն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ գյուղական հանայնքների զարգացման և գյուղական համայնքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, մշակման և համայնքների անձնագրավորման փորձագետ, «Ազգային տարի» ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավար:

 

2001-2003թթ.-ին  սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների Ազգային Ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:

 

2004-2006թթ.-ին  սովորել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի իրավաբանական բաժնում:

 

Ֆրանսիայում Հայաստանի տարին ազդարարող «Շառլ Ազնավուր և ընկերներ» համերգը բարձր մակարդակով նախապատրաստելու և անցկացման համար արժանացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրին:

 

 Հանդիսանում է «Համախմբված երիտասարդություն» Հ/Կ հիմնադիր-նախագահ: Երիտասարդական քաղաքականությանը ակտիվ մասնակցելու համար արժանացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրին:

 

2007-2010թթ.  աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունում՝ որպես Երևանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ:

 

2010թ. մարտի 29-ին  նշանակվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնում:

 

Մասնակցում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության վերապատրաստման, Հայաստանի Հանրապետության ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման դասընթացների անցկացմանը

 Ամուսնացած է, ունի մեկ որդի:

 

 

Էլ. փոստ` smbatyan@apt.am

Հեռախոս՝ (010) 51.89.01

 

 
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
Հայաստանի Հանրապետություն, ք. ԵՐԵՎԱՆ, Արմենակ Արմենակյան 129
Հեռ. +37410 65-02-12, 65-32-88 Էլ. փոստ` info@apt.am

Կայքը մշակվել է ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից