Աշխատանքի պայմանների վերահսկողության բաժին




Գևորգ Հովնանի Գեվորգյան

 



      
Գևորգ Հովնանի Գևորգյանը ծնվել է 1948թ.-ին:


1972թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը և ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում:


1972-1982թթ.-ին աշխատել է նախագծային ինստիտուտում՝ որպես ինժեներ-կոնստրուկտոր:


1982-1997թթ.-ին աշխատել է Ավտոտրանսպորտի (հետագայում՝ Տրանսպորտի և կապի) նախարարության փորձարարական գործարանում, նախ՝ որպես արտադրամասի պետ, ապա՝ գլխավոր տեխնոլոգ:


1997թ.-ին  եղել է Չարենցավանի կարի արտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ, ապա՝ գլխավոր տնօրեն: 

Նույն թվականին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնում՝ որպես առաջատար մասնագետ, ապա նաև Երևանի հաստոցաշինական գործարանում՝ որպես հարմարանքների նախագծման եվ ներդրման բյուրոյի պետ:

  

2004թ.-ից առ այսօր աշխատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունում՝ որպես աշխատանքի պայմանների վերահսկողության բաժնի պետ:

  

Ամուսնացած է, ունի երկու դուստր: 

 


 

 

Էլ. փոստ`  gevorgyan@apt.am

Հեռախոս՝ 51.89.02

 
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
Հայաստանի Հանրապետություն, ք. ԵՐԵՎԱՆ, Արմենակ Արմենակյան 129
Հեռ. +37410 65-02-12, 65-32-88 Էլ. փոստ` info@apt.am

Կայքը մշակվել է ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից