Իրավական վերահսկողության բաժին

 

Վարազդատ Երջանիկի Դանիելյան

 

 

 Ծնվել է 1959թ.ին  Սպիտակ քաղաքում:


 1983թ.-ին  ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:


 1984-1986թթ.-ին  աշխատել է ներքին գործերի համակարգում:


 1986-1991թթ.ին աշխատել է որպես Սպիտակի շրջանային ագրոարդյունաբերական միավորման գլխավոր իրավախորհրդատու:


1991-1993թթ.-ին  եղել է Սպիտակի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի հրահանգիչ-իրավախորհրդատու, 1993-1996թթ.ին՝  իրավական բաժնի վարիչ:


1996թ.-ի փետրվար-հուլիս ամիսներին եղել է Տավուշի մարզպետարանի քարտուղար, իսկ 1996-1999թթ.-ին՝ Սպիտակի քաղաքապետարանի քարտուղար:


1999-2005
թթ.-ին  աշխատել է և զբաղեցրել  Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Սպիտակի տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը:


2006թ.-ից  սկսած աշխատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունում՝ որպես իրավական վերահսկողության բաժնի պետ:

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

 

Էլ. փոստ` danielyan@apt.am

Հեռախոս ՝ 65.32.85

 
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
Հայաստանի Հանրապետություն, ք. ԵՐԵՎԱՆ, Արմենակ Արմենակյան 129
Հեռ. +37410 65-02-12, 65-32-88 Էլ. փոստ` info@apt.am

Կայքը մշակվել է ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից