ԵՂԻՇԵ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ ՍԱՐԳՍԻ
Ծնվել է 1950թ.-ին Աշոցքի շրջանի Չոռլի գյուղում:
1957-1967թթ.-ին սովորել է Գյումրիի Ղ.Ղուկասյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցում:
1967-1972թթ.-ին սովորել և ավարտել է Գյումրիի Միքաել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը` ստանալով բանասեր-մանկավարժի որակավորում:
1975թ.-ին աշխատել է Գյումրիի «Բամբակագործվածքային արտադրական միավորման գործվածքային ֆաբրիկայում»` որպես ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:
1974-1975թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1975-1977թթ.-ին զբաղեցրել է «Լենշին» տրեստի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի պաշտոնը:
1977-1985թթ.-ին աշխատել է Գյումրիի Երիտասարդության պալատում` որպես տնօրեն:
1985-1990թթ.-ին աշխատել և զբաղեցրել է Շիրակի շրջխորհրդի գործկոմի բնակարանային ֆոնդի հաշվառման և բախշման բաժնի պետի պաշտոնը:
2004-2006թթ.-ին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը:
2006թ.-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության Շրակի մարզի տարածքային կենտրենի պետ:
Ամուսնացած է , ունի մեկ որդի:
Հեռախոս` (0312) 4.99.80