Արագածոտնի մարզի տարածքային կենտրոն

Հովհաննես Ասատրյան  Դանիելի

  Ծնվել է 1964թ.-ին  Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում:

  1971-1981թթ.  սովորել  է Կաթնաղբյուրի Մուշեղ Գալշոյանի անվան միջնակարգ դպրոցում:

  1981-1986թթ. սովորել  և ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:

  1986-1988թթ. աշխատել է Հրազդան քաղաքի «Հրազդանի մեքենաշինարար» գիտաարտադրական գործարանում` որպես տեղամասի վարպետ:

  1988-1991թթ.  աշխատել է «Աստրո» գիտաարտադրական միավորման Թալինի «Արտին» մասնաճյուղում` որպես ինժեներ-տեխնոլոգ:

  1993-1999թթ.    ընտրվել է Կաթնաղբյուրի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, այնուհետև` Կաթնաղբյուրի համայնքի ղեկավար:

  1999-2003թթ.  աշխատել է Արագածոտնի մարզպետարանի սոցիալական ապահովության վարչությունում` որպես առաջատար մասնագետ, այնուհետև` որպես վարչության պետի տեղակալ:

  2003թ.-ից մինչ օրս   զբաղեցնում է ՀՀ թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

  2005թ.-ին   նշանակվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության Արագածոտնի մարզի տարածքային կենտրոնի պետ:

  Ամուսնացած է, ունի երկու երեխա:

  հեռախոս`  (0232) 3.35.48

 

 

 

 
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
Հայաստանի Հանրապետություն, ք. ԵՐԵՎԱՆ, Արմենակ Արմենակյան 129
Հեռ. +37410 65-02-12, 65-32-88 Էլ. փոստ` info@apt.am

Կայքը մշակվել է ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից