Սերոբ Ռազմիկի Գասպարյան
Ծնվել է 1967թ. հոկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում:
1974-1984թթ.-ին սովորել և ավարտել է Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցը:
1985-1987թթ.-ին ծառայել է Խորհրդային բանակում:
1988-1993թթ.-ին սովորել և ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:
1989թ.-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության մարտերին:
1996-2000թթ.-ին աշխատել է «Սև հովազ» Դ/Ձ-ում` որպես տնօրեն:
1997-2001թթ.-ին սովորել է և ավարտել Երևանի կիրառական բիոտեխնոլոգիական ինստիտուտը:
2000թ. զբաղեցրել է «Անհաղթ հովազներ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը:
2005-2006թթ.-ին աշխատել է «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի «Սարդարապատ» էլեկտրոցանցի պետ:
2006-2009թթ.-ին աշխատել է «Մերձափնյա» ՋՕԸ-ում` որպես տնօրեն:
2009թ.-ից զբաղեցնում է ՀՀ աշխատանքի պետական տեսչության Արմավիրի մարզի տարածքային կենտրոնի պետի պաշտոնը:
Ամուսնացած է , ունի չորս երեխա:
Հեռախոս` (0237) 2.79.94