Սյունիքի մարզի տարածքային կենտրոն

ՎԱՀԱԳՆ ԷԴԻԿԻ ԴԱԴԱԼՅԱՆ  

  Ծնվել է 1969թ.-ին  Գորիս  քաղաքում` ծառայողի ընտանիքում:

 1976-1986թթ.-ին  սովորել է Գորիսի Ակսել Բակունցի անվան  թիվ 1 միջնակարգ դպրոցում:

 1986-1992թթ.-ին   սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկա ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:

 1988-1989թթ.-ին   ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

 1992-1994թթ.-ին  աշխատել է Գորիսի շրջխորհրդի գործկոմի գյուղվարչությունում` որպես գլխավոր տնտեսագետ:

 1995-2000թթ.-ին  աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում` որպես Սյունիքի մարզի վերահսկիչ-վերստուգիչ բաժնի պետ:

 2001-2004թթ.-ին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Գորիսի տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը:

 2005թ.-ին  նշանակվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության Սյունիքի մարզի տարածքային կենտրոնի պետ :

 Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Հեռախոս` (0285) 2.20.01

 
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
Հայաստանի Հանրապետություն, ք. ԵՐԵՎԱՆ, Արմենակ Արմենակյան 129
Հեռ. +37410 65-02-12, 65-32-88 Էլ. փոստ` info@apt.am

Կայքը մշակվել է ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից