Լոռու մարզի տարածքային կենտրոն

 

Կարեն Սուրենի Աղաբեկյան

Ծնվել է 1954թ.-ին  Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում:

  1961-1971թթ.-ին  սովորել է Վանաձորի Չարենցի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում:

 1976թ.-ին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական   ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը` ստանալով ռադիոսարքավորումների արդյունաբերության ինժեներ, կոնստրուկտոր-տեխնոլոգի որակավորում:

 1976-1978թթ.-ին աշխատել է Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանում` որպես  ինժեներ-կոնստրուկտոր:

 1978-1982թթ.-ին  աշխատել է Վանաձորի «Էլեկտրոն» գործարանում` որպես ինժեներ-տեխնոլոգ:

 1982-1985թթ.-ին զբաղեցրել է ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության Սմորգոնի (Բելոռուսիա) «Օպտիկական հաստոցաշինության» գործարանում տեխնոլոգիական բյուրոյի պետի պաշտոնը:

 1986-1992թթ.-ին  աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության 2182 պատվիրատու ներկայացուցչությունում` որպես ինժեներ:

 1993-2001թթ.-ին  աշխատել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատանը` որպես  տեսուչ, ավագ տեսուչ, մաքսային ձևակերպումների բաժնի պետ:

 2002թ.–ին  աշխատել է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի մշակման փորձագիտական խմբում` որպես փորձագետ: 

 2003-2005թթ.-ին աշխատել  և զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բարեգործական ծրագրերի համակարգման բաժնի պետի պաշտոնը:

 2005թ.-ի  հունվար ամսին նշանակվել է ՀՀ աշխատանքի պետակամ տեսչության Լոռու մարզի տարածքային կենտրոնի պետ:

 Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

 Անկուսակցական է:

 Էլ. փոստ` liarm.lori@yahoo.com
Հեռախոս` (0322) 4.24.88

 
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
Հայաստանի Հանրապետություն, ք. ԵՐԵՎԱՆ, Արմենակ Արմենակյան 129
Հեռ. +37410 65-02-12, 65-32-88 Էլ. փոստ` info@apt.am

Կայքը մշակվել է ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից