Ավետիք Վարդգեսի Ասլանյան
Ծնվել է 1957թ.-ին Երևան քաղաքում:
1964-1974թթ. սովորել է Դերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում:
1974-1979թթ. սովորել և ավարտել է Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը:
1979-1980թթ. աշխատել է «Երևանի էլեկտրոտեխնիկական գործարանի» մեխանիկական արտադրամասում` որպես վարպետ:
1980-1984թթ. աշխատել է Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության տեխնոլոգիայի ամբիոնում` որպես ավագ լաբորանտ, ինչպես նաև միաժամանակ դասավանդել է և զբաղվել գիտական աշխատանքով` հեղինակ դառնալով մի քանի գիտական հոդվածների:
1984-1990թթ. աշխատել է «Երևանի ավտոմոբիլային գործարանում»` որպես չափիչ սարքերի լաբորատորիայի պետ, որից հետո գործարանի գլխավոր մետրոլոգ:
1988-1990թթ. զբաղեցրել է ԽՍՀՄ պետստանդարտների Հայաստանի վարչության պետական ընդունման ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնը:
1990-2000թթ. «Հայ նավթամթերք» ՓԲԸ-ում աշխատել և զբաղեցրել է գլխավոր տնօրենի օգնականի պաշտոնը:
2000-2004թթ. զբաղեցրել է «Հայ նավթամթերք» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալի, այնուհետև` տնօրենի պաշտոնը:
2005թ.-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության Երևան քաղաքի տարածքային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Հեռ` (010) 65 32 84
էլ. փոստ` avetik57@mail.ru